Գլխավոր դատախազի կողմից ՀՔԾ քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ա. Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ալոյանը, ով նախկինում խախտում թույլ տալու համար զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլ անձի անունով հաշվառված ավտոմեքենայով 24.05.2017թ.-ին մեկնել է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ հանդիպելով իր ծանոթին՝ նրան խնդրել է վարել ավտոմեքենան` առկա անսարքությունը պարզելու և վերանորոգելու համար:
Ա. Ալոյանի ծանոթը ավտոմեքենան վարելուց հետո այն կայանել է երթևեկության հոսքին հակառակ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ նկատել են տվյալ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արագածի բաժնի պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանն ու նույն բաժնի ծառայողները: Նրանք ավտոմեքենայի վարորդից պահանջել են վերացնել խախտումը, սակայն Ա. Ալոյանն այդ կապակցությամբ անհիմն վիճաբանություն է հրահրել Մ. Մարտիրոսյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, որի հետևանքով ոստիկանության պաշտոնյան մարմնական վնասվածք է ստացել:
Այսպիսով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում ավտոմեքենա վարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Ալիկ Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02