ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա մեր հայրենակցի վիճակը գնահատվել է կայուն ծանր` համապատասխանող ստացած վիրավորումներին և տարած վիրաբուժական միջամտություններին (երեք անգամ իրականացվել է որովայնահատում)։ Կնոջ ստացած 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։
Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։
Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելիորեն պակասել են։
«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով կայացած արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հատկապես հյուպատոս Ստեփան Գևորգյանի մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։
Լևոն Ալթունյանը պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին շնորհակալություն է հայտնել քաղաքացիական և մասնագիտական անգնահատելի աջակցության համար։
«Առաջին ազդանշանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստանալուն պես Ձեր օժանդակությամբ կարողացանք արագ և բարձրակարգ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել մեր հայրենակցի առողջական վիճակի բարելավման գործին։
Վստահ եմ, որ Ձեր մեկնումը Կահիրե նաև հոգեկան մեծ սատարում էր տուժած հայ կնոջը»,-ասել է նախարարը։
Նշենք, որ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մշտական կապի մեջ է հյուպատոս Ստեփան Գևորգյանի հետ։ Բժշկի խոսքով հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56