ԱՀ առողջապահության նախարարության հրավերով օգոստոսի 10-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է այցելել անոթաբան Արա Ուղուրլեանը (Ուղուրլույանը):«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ուղուրլեանը նշել է, որ այցի առաջին օրը պետք է հետազոտեն հիվանդներին, իսկ մինչև օգոստոսի 13-ը անհրաժեշտության դեպքում կատարեն վիրահատություններ:Բուժօգնությունը լինելու է անվճար և նախատեսվում է 10-12 վիրահատություն:Ա. Ուղուրլեանն ավելացրեց, որ անոթային հիվանդությունների դեպքում լրիվ բուժում չի կատարվում, քանի որ հիմնական խնդիրներն առաջանում են ծխելուց և շաքարային հիվանդություններից: Նշենք, որ Արա Ուղուրլեանը աշխատում է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի անոթաբան և վիրաբույժ Դավիթ Խաչատրյանի հետ: Վերջինս իր խոսքում նշեց, որ հիվանդներին հավաքագրել են նախօրոք և ընտրել այնպիսիններին, որոնք ունեն միայն զարկերակային ախտանիշ, քանի որ նրանց պետք է ցուցաբերվի բարձր տեխնոլոգիական միջամտություն: «Այդ նպատակով պարոն Ուղուրլեանը իր հետ բերել է մի շարք սարքավորումներ, որոնք մեզ մոտ բացակայում են»,- նշել է Դ. Խաչատրյանը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02