Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը շարունակում Է զիջել դիրքերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Օգոստոսի 10-ին նրա կարողությունը նվազել Է 2 մլրդ դոլարով, ինչի հետեւանքով նա իջել Է ցուցակի երրորդ տեղը: Դա տեղի է ունեցել աշխարհի սակարաններում Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 2,6 տոկոս անկման հետեւանքով, տեղեկացնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ այդ օրը նվազել են բազմաթիվ այլ ընկերությունների գնանշումները: Սակարկությունների արդյունքներով՝ թոփ-500-ի հարուստներն ընդհանուր առմամբ կորցրել են 42,7 մլրդ դոլար:
Օգոստոսի 10-ը բորսաներում ամենավատ օրն Է դարձել վերջին երեք ամսվա ընթացքում: Ֆոնդային շուկան այդ կերպ Է արձագանքել Հյուսիսային Կորեայի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի արած ռազմաշունչ հայտարարություններին: ԱՄՆ-ի ղեկավարը, մասնավորապես, հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է «շատ, շատ նյարդանանա», եթե անգամ մտածի հարձակվել Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների վրա:
Առաջին հերթին կորուստներ են կրել բարձրտեխնոլոգիական ընկերությունների սեփականատերերը: Այսպես, NetEase չինական ինտերնետ-ընկերության ղեկավար Դին Լեյը կորցրել Է 1,8 մլրդ դոլար, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 1,6 մլրդ դոլար:
Հուլիսի 27-ին Բեզոսը ճանաչվել Էր աշխարհի ամենահարուստ մարդը: Այդ պահին նրա կարողությունը կազմում Էր 90,5 մլրդ դոլար՝ 500 մլն դոլարով ավելի, քան Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսինը: Սակայն արդեն հաջորդ օրը Amazon-ի ղեկավարը զիջեց առաջատարի դիրքը՝ հայտնվելով վարկանիշի երկրորդ տեղում: Սակարկությունների արդյունքներով՝ նրա կապիտալը նվազեց մինչեւ 88,7 մլրդ դոլար՝ Գեյթսի 89,8 միլիարդի դիմաց:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02