ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կազմ ու պատրաստ են պատասխան տալու համար, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործողություններ ձեռնարկի՝ սրելով երկու երկրների միջև վտանգավոր հռետորաբանությունը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է BBC-ն:
«Ռազմական լուծումներն այժմ ամբողջովին պատրաստ են, դրանք պատրաստ են կիրառման, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի: Հուսով եմ՝ Կիմ Չեն Ընն այլ ճանապարհ կգտնի»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի «աջ ձեռքը» համարվող գեներալ Կիմ Ռակ Գյոմը, որը երկրի միջուկային ուժերի գլխավոր հրամանատարն է, անդրադառնալով Փհենյանի և Վաշինգտոնի միջև ստեղծված նախապատերազմական իրավիճակին, նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պես մարդու հետ հնարավոր չէ բանակցել»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նա նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան ուսումնասիրում է օգոստոսի կեսերին Գուամ կղզին (այստեղ են գտնվում ամերիկյան ռազմաբազաները) հրթիռակոծելու ծրագիրը:
Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է միաժամանակ 4 հրթիռ արձակել, որոնցից 17 րոպե 45 վայրկյան կպահանջվի Գուամ հասնելու համար:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն այսօր առավոտյան տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:
Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02