Չեմ ուզում հետ նայել, բայց այն նկարչությունները, որ տեղի են ունեցել, պետք է բացառենք: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն այս մասին հայտարարել է «Ազատություն ռադիոկայանի եթերում ՝ անդրադառնալով սոցապ ոլորտում տիրող իրավիճակին:
«Կա խնդիր, եթե քաղաքացին պետք է նպաստ ստանա, պետք է ստանա, եթե քաղաքացուն պետք է կենսաթոշակ նշանակեն, ապա կենսաթոշակի չափը պետք է որոշվի իր աշխատանքային ստաժով, հաշմանդամության կարգով, որոնք հավելավճարով բարձրացնում են կենսաթոշակի չափը: Դրանք պետք է լինեն ազնիվ և արդար»,- ասել է Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ այսօր կան բազմաթիվ ծրագրեր, որ իրականացվում են: Մասնավորապես՝ էլեկտրոնային կենսաթոշակի ծրագիրը, երբ մարդ հասել է կենսաթոշակի տարիքի և պետք է թոշակ ստանա, ապա նա կարող է փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ուղարկել, մեկ այլ տեղ փորձագետը կգնահատի չափանիշները և չափորոշիչները, եթե համապատասխանում են, պետք է ընթացք տրվի:
«Մեծ ծավալով գույքագրումների աշխատանքներ են իրականացվում աշխատանքային ստաժների մասով: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում բոլոր գործատուներին, նաև մեր կառույցի աշխատակիցներին այս խնդրին ավելի ուշադիր լինեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ավել աշխատանքային ստաժ կամ նման այլ դեպքերը բացառենք»,- ընդգծել է Սոցիալական ապահովության ծառայության պետը:
Անդրադառնալով իր նշանակմանը՝ Հովհաննես Սահակյանը հիշեցրել է՝ ինքը բազմիցս է նշել, որ թիմի մեջ գտնվող քաղաքական և պետական գործչի համար թիմի ղեկավարի որոշումն ընդունելի է: Ըստ նրա՝ ցանկացած տեղում ուժերի մաքսիմալ չափով պետք է կարողանաս այնպես աշխատել, որ թիմը դրանից միայն օգտվի, իսկ օգուտը և՛ քաղաքական գնահատականն է, և՛ հանրության գնահատականն է:
Սոցապ ծառայության նոր պետը վստահեցնում է, որ ոլորտն իրեն այնքան էլ անծանոթ չէ, որովհետև ինքը նախկինում հենց նույն կառույցում աշխատանքի փորձ ունի: Բացի այդ, կարծում է, որ իր փորձը, կրթությունը, գիտելիքներն իրեն թույլ կտան, որ այս նոր պաշտոնում կարողանա կյանքի կոչել իրենց ծրագրերը:
«Բավականին լուրջ բարեփոխումներ են այստեղ ընթանում, ինչու չէ, նաև նոր շունչ, նոր թափ հաղորդենք, որպեսզի կարողանանք այն ընկալումը, որ այսօր կա մեր հանրության մեջ, թեկուզ այս կառույցի նկատմամբ, այս կարծրատիպերը կոտրել: Երկիր կառուցելու ճանապարհին մենք պետք է գնանք ուղիղ, շիտակ ճանապարհով»,- պարզաբանել է Հովհաննես Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ բավականին շատ անելիք կա, բավականին ծանր աշխատանք կա անելու, ինքը գիտակցաբար է նաև գնացել այս աշխատանքին: Սոցիալական ապահովության ծառայության պետը խոստացել է, որ մի որոշակի դադարից հետո նորից մամուլով հանրության հետ կշփվի և ներկայացնի աշխատանքը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «հանրապետականներից մեկն անգործ էր մնացել և պետք էր տեղավորել»՝ Սոցապ ծառայության պետը հակադարձել է. «Ես բազմիցս եմ նշել, որ ես խնդիր չունեմ զբաղվածության հարց լուծելու, աշխատանքի հարց լուծելու, ես այդ տարիքից անցել եմ, չնայած երիտասարդ տարիքին՝ այդ ճանապարհը շատ վաղուց անցել եմ, տարբեր պաշտոններ եմ ունեցել, և պակաս կարևոր չէր նաև ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:
tert.am
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
11:12 09.07.25
12:12 09.07.25
12:27 09.07.25
18:08 09.07.25
19:04 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03