Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտավարական կարևոր այս օղակի սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաև խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման և իրականացման, պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման, գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով: Հավաքների ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:
Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, և հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաև 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02