Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
Հարթակը նախատեսված է տեսաբլոգերի, տարբեր իրադարձությունների և հեղինակային շոուների հեռարձակման համար։
Այդ մասին հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով ՏԱՍՍ–ին, որը վկայակոչել է ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրությանը։
«Մենք ներկայացնում ենք Watch տեսահաղորդումների նոր հարթակը Facebook–ում։ Այն հասանելի կլինի բջջային հեռախոսում, սեղանի համակարգիչներում և նոութբուքերում, ինչպես նաև հեռուստացույցի հավելվածներում»,– ասվում է հաղորդման մեջ։
Հարկ է նշել, որ, ի տարբերություն YouTube վիդեոհոսթինգի, որտեղ հոլովակներ կարող են հրապարակել բոլորը, Watch–ը նախատեսված է միայն ընկերության հետ գործընկերային համաձայնագրերի շրջանակում ստեղծված հեղինակային շոուների հրապարակման մեջ։ TechCrunch պորտալի տվյալներով, եթե հեղինակը գովազդային դադարներ է նախատեսում իր նախագծում, ապա գովազդատուների մուտքերի 45 տոկոսը ստանալու է Facebook–ը։
Ընկերությունը նշում է նաև, որ դրվագների նկատմամբ արձագանքները պակաս կարևոր է համարում, քան հենց տեսագրությունների դիտման ընթացքը, ինչի կապակցությամբ օգտատերերը կկարողանան իրենց մեկնաբանությունները թողնել հենց հոլովակի հեռարձակման ժամանակ։
Նոր ծառայությունը հասանելի կդառնա սկզբում ԱՄՆ–ի բնակիչների, իսկ այնուհետև արդեն այլ երկրների օգտատերերի համար։ Տեսահարթակի մեկնարկի հստակ ամսաթիվ ընկերությունը չի նշում։
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
11:12 09.07.25
12:12 09.07.25
12:27 09.07.25
18:08 09.07.25
19:04 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03