Երեկ՝ օգոստոսի 12-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 9-րդ փողոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի և թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Ադամյանի գլխավորությամբ հրդեհի վայր է մեկնել հրշեջ խումբը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների հետ համատեղ նախ կանխել են Արամ Հակոբյանին պատկանող թիվ 1 տանը կից անասնագոմի տանիքի մոտ 30 ք.մ հատվածում առաջացած կոնստրուկցիաներում, ինչպես նաև հացատան տանիքում և մարագի փայտե տանիքի կոնստրուկցիաներում առաջացած հրդեհը: Ա. Կարապետյանի հրահանգով հրդեհի վայր են ժամանել նաև Գյումրու հրշեջ փրկարարաական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Անիի հրշեջ փրկարարական ջոկատը` իր ջրատարով: Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01