«Թող խոսեն» շոուի թիմը լքել է Առաջին ալիքը: Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստիի իրազեկ աղբյուրը:
Լրագրողների զրուցակցի խոսքով, ծրագրի հաղորդավար Անդրեյ Մալախովի ազատման դիմումի հետ կապված իրավիճակը պարզ չէ, այն, «ամենայն հավանականությամբ դեռ չի ստորագրվել»:
Շոուի պրոդյուսեր Նատալյա Գալկովիչն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ծրագրի աշխատողները լքում են «Օստանկինո» հեռուստակենտրոնը` իրենց հետ տանելով նաև Մալախովի` բնական մեծության ստվարաթղթե ֆիգուրը: Հրապարակման գրառման մեջ նշվում է, որ Գալկովիչն արդեն նոր աշխատանք է գտել:
Ոճաբան Վլադ Լիսովեցն իր հերթին հայտնել է գործակալությանը, որ մասնակցել թոք շոուի նոր թողարկման նկարահանումներին: Նրա խոսքով, հաղորդավար է դարձել Դմիտրի Բորիսովը, սակայն այդ կապակցությամբ որևէ հայտարարություն դեռ չի եղել: «Հյուրերը նույնն են, բայց Անդրեյը չկա: Ոչինչ չեն ասել, ամբողջ ճանապարհին կարծում էի, որ նա դուրս կգա, կհայտնվի, որ դա անակնկալ կլինի, բայց ոչ: Ոչ ոք էլ չհայտնվեց, ծրագիրը սկսվեց և ավարտվեց: Խոսում էին Անդրեյի մասին»,- պատմել է նա:
Ավելի վաղ Առաջին ալիքի աղբյուրը նշում էր, որ Մալախովի հետ կապված իրավիճակը պետք է վերջնականապես պարզվի օգոստոսի 14-ին: Միաժամանակ նշվում էին նոր հաղորդավարների անուններ` Դմիտրի Շեպելյովի և Դմիտրի Բորիսովի: Առաջինը հրաժարվել է մեկնաբանություններից և խորհուրդ տվել դիմել ալիքի մամուլի ծառայություն, մյուսը խորհուրդ է տվել դիտել նրա մասնակցությամբ այլ ծրագրեր:
ԱՄԻ
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01