Մեծամորի արգելոց-թանգարանը կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մշակույթի ամենահետաքրքիր օջախներից մեկը, բայց առայժմ թանգարանի այցելուները դեռ այդքան էլ շատ չեն:
Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը տարեկան առավելագույնը 1500 հաճախորդ է ընդունում, որոնց կեսը կազմում են օտարերկրյա քաղաքացինները, մյուս մասը՝ տեղի բնակիչները, ինչպես նաև դպրոցականները։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:
Դեպի թանգարան տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Զաքյանը կարծում է, որ դա քիչ թվով հաճախորդներ ունենու պատճառներից մեկն է:
«Հիմնական ճանապարհից դեպի Մեծամոր տանող ուղին շատ վատն է: Տուրիստներն անցնում են Էջմիածին-Սարդարապատ ճանապարհով, իսկ մեր թանգարանը գտնովում է հենց այդ ուղու վրա: Շատ հարմար կլիներ տուրիստներին բերել նաև մեզ մոտ, բայց տուրիստական գործակալությունները վախենում են, որ ճանապարհի վատ լինելու պատճառով կարող են փչանալ իրենց ավտոբուսները»,- ասում է Զաքյանը:
Վերջերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գյուղը կասֆալտապատեն, սակայն կոնկրետ ժամկետ ոչ ոք չի նշում։ Մեծամորի ղեկավարությունն, իր հերթին, փորձում է միջոցներ հայթայթել դեպի թանգարան տանող ճանապարհի փոքր հատվածը վերանորոգելու համար:
Ցուցանակների հետ ևս բարդ իրավիճակ է ստեղծվել՝ հնագույն բնակավայր տանող ճանապարհին կարելի է մոլորվել: Զաքյանի խոսքով՝ ցուցանշանների և գովազդային վահանակների էսքիզներն արդեն պատրաստ են: Մեծամոր արգելոց-թանգարանի ղեկավարությունը ակտիվ աշխատում է այդ մշակութային օջախը մասսայականացնելու ուղղությամբ:
«Հայաստանում միայն երկու թանգարան կա կառուցված հնագույն բնակավայր-արգելոցների մոտ՝ Էրեբունին և Մեծամորը: Ընդ որում, եթե Էրեբունում ցուցանմուշներ կան Կարմիր Բլուրից, ապա այստեղ ցուցադրված են միայն Մեծամորի բացահայտումները: Այս տարածքը յուրօրինակ է, մենք ցանկանում ենք վերածել այն կրթության, գիտության կենտրոնի»,- ասել Զաքարյանը:
Արգելոց-թանգարանում պարբերաբար անց են կացվում լսումներ, դասախոսություններ: Մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել մուլտիմեդիոն տուրեր: Դրոնի օգտագործմամբ հնագույն Մեծամորի աստղադիտարանի մասին ֆիլմ կնկարահանվի, պատմում է թանգարանի տնօրենը:
«Սեպտեմբերից դպրոցականների համար սկսում ենք կրթական ծրագրի իրականացումը: Հիմա ստեղծվում է հնագիտական այգի, որտեղ երեխանները հնարավորություն կունենան մասնակցել հնագիտական պեղումներին արհեստական դամբարաններում և իրենց կզգան իսկական հնագետներ: Այսօր թանգարանները դառնում են ոչ ֆորմալ կրթության կենտրոններ և դուրս են գալիս ցուցահանդեսների ֆորմատից: Հաճախորդները, նամանավանդ երեխանները, հնարավորություն են ստանում անմիջականորեն ներգրավվել գործընթացում, որոնել, ուսումնասիրել, պեղելը շատ ավելի հետաքրքիր է, քան ուղղակի էքսկուրսավարին լսելը»,- ասում է Զաքյանը:
Նա վստահեցնում է, որ թանգարանի հետ կապված բոլոր հարցերն աստիճանաբար լուծվում են: Մեծամորի զարգացման նախագծում ներառված է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: Մեծամորի արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվին: Ներկայում նա գործում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության կազմում: Այստեղ հավաքված է մոտ 25 հազար նմուշ:
Մեծամորի հնագույն բնակավայրը, որը թվագրվում է մ. թ. ա. V և մ. թ. XVIII դարերով, գտնվում է Արարատյան դաշտավայրում: Մի քանի հազարամյակ այն եղել է տարածաշրջանային նշանակության առևտրային, արդյունաբերական, գիտական և կրոնական կենտրոն:
Անցյալ դարի 70-80 թվականներին Մեծամորում պեղվեց մ. թ. ա. III-I դարերի խոշորագույն մետաղագործական համալիր: Այստեղ է գտնվում նաև հնագույն աստղադիտարանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01