Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած, ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ալիֆյանը և 18-ամյա Արա Ռուշանյանը, իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածը Նուբարաշեն թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Հովհաննիսյանն է։ Այնուհետև հիվանդանոց է մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Աերացիա թաղամասի թիվ 6 շենքի բակից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01