Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը որոշ պարզաբանումներ է կատարել իր պաշտպանյալի՝ Իսրայել արտահանձնման հարցի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:
Փաստաբանի փոխանցմամբ, Լապշինի՝ Իսրայել արտահանձնման հարցը կարող է հստականալ առաջիկա 7-10 օրում:
«Ես մտածում եմ, որ առաջիկա 7-10 օրում հստակ կլինի, թե ինչպիսի քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասել է Չեռնինը:
Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնում Բաքվի դատարանի կողմից Լապշինի նկատմամբ կայացված վճիռը, որի համաձայն` Լապշինին սպասում է 3 տարվա ազատազրկում:
«Այսօր դատարանի վճիռը մտնում է ուժի մեջ: Անհրաժեշտ է հետևել ընթացակարգին: Իսրայելի արդարադատության նախարարությունը պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ինչից հետո ադրբեջանական կողմը կքննարկի դա»,- հավելել է նա:
Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ իր պաշտպանյալի արտահանձնման գործընթացը չի կարող ինքնաբուխ լինել, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Փաստաբանը նշել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02