Մեքենաշինությունը զարգացնելու նպատակով Հայաստանում քայլեր են իրականացվում: Այս ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համար կստեղծվի հարթակ:
Օգոստոսի 15-ին կայացած ասուլիսում «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ին կոորդինացիոն խորհրդի՝ Հայաստանում անցկացվելիք կոնֆերանսին կքննարկվեն մեքենաշինության զարգացման խնդիրները:
«Մենք ցանկանում ենք նոր ընթացք տալ ԵԱՏՄ-ի զարգացման գործընթացներին հայաստանյան իրականությունում՝ մասնավորապես մեքենաշինության զարգացման ոլորտում: Ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը: Հայրենական ապրանք արտադրողների միության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Բելառուսի և Ղազախստանի համանման կառույցների ջանքերով ստեղծված ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում 2017-ի սեպտեմբերի 28-ին: Օրակարգում ընդգրկված են մեքենաշինության ոլորտի զարգացման խնդիրներին առնչվող հարցեր ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության համատեքստում: Որպես զեկուցող հանդես է գալու նաև ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ նամակով դիմել են Հայաստանի մեքենաշինական ձեռնարկություններին՝ ուղարկելու իրենց առաջարկությունները կոնֆերանսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ինչպես նաև հետաքրքրվել են, թե իրենց նախկին գործընկերներից ում կցանկանային հրավիրել Ռուսաստանից՝ վերականգնելու նախկին տնտեսական կապերը կամ ստեղծելու նորերը: «Օրինակ՝ Էջմիածնի սարքաշինական գործարանը հայտ է ներկայացրել Ռուսաստանից հրավիրելու ուղղաթիռաշինության գործարանի գլխավոր տնօրենին: Ակնկալում ենք, որ այդ երկրներից կունենանք բազմվթիվ հյուրեր»,-ասաց նա ու հավելեց, որ մոտ օրերս նամակ կուղարկեն նաև կառավարություն՝ ծանոթանալու նաև նախաձեռնության նկատմամբ կառավարության վերաբերմունքին: Սա լրացուցիչ անգամ ցույց կտա մեքենաշինարարներին, որ կառավարությունը մտահոգ է արդյունաբերության այս ճյուղի զարգացմամբ:
Սաֆարյանի կարծիքով՝ մեքենաշինությունն այսօր Հայաստանում լուրջ ուշադրության կարիք ունի, մանավանդ, որ Հայաստանն ունի գիտատեխնիկական լուրջ մշակումներ: «Մենք փորձելու ենք ստեղծել հարթակ, ինչի միջոցով հայ տնտեսավարողներն իրենց օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության պլաններ կքննարկեն»,-եզրափակեց Սաֆարյանը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02