Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը, որը վարում է ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը: Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ-պետությունների անվտանգության խորհրդի ղեկավարներ, դեսպաններ:
Ինչպես հայտարարեց Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ ԱԽՔԿ ընդլայնված կազմով նիստն անցնում է Հայաստանի և տարածաշրջանի համար դժվարին քաղաքական պայմաններում: «Այս առնչությամբ կցանկանայի անդրադառնալ մի քանի հարցի: Այս տարվա ապրիլի սկզբին, ինչպես գիտեք, ղարաբաղաադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մեծացավ լարվածությունը: Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից ուղիղ ագրեսիայի հետ: Սա դարձավ լուրջ մարտահրավեր՝ տարածաշրջանի, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության համար, ինչպես նաև հանգեցրեց 1994թ.-ին ձեռք բերված հրադադարի խոշոր խախտումների հետ»,- նիստի մասնակիցներին ներկայացրեց նորանշանակ քարտուղարը:
Արմեն Գևորգյանի խոսքով՝ Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, չի կարող Ադրբեջանի նմանօրինակ գործողություններին կողքից նայել:
«Այս բոլոր միջադեպերը կատարվեցին ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, ու մենք ելնում ենք նրանից, որ դրանք անհանգստացնում, մտահոգում ենք ՀԱՊԿ մեր գործընկերներին, այնպես, ինչպես մենք անտարբեր չենք Կենտրոնական Ասիայում և այլ կետերում կատարվող դեպքերին»,- շեշտեց Գևորգյանը՝ ավելացնելով, որ հասարակությունը ավելի մեծ համախմբվածություն է ակնկալում ՀԱՊԿ անդամ-պետություններից:
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:
.jpg?1465372045443)
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47