Ջուրը հանդիսանում է այն կարևոր տարրերից մեկը, որոնցից բաղկացած է մեր օրգանիզմը: Ջուրը կարող է կազմել մարդու օրգանիզմի 55-78%-ը (կախված մարդու մարմնից):
Շատ մարդիկ մինչ օրս էլ անտեսում են սովորական ջրի ազդեցությունը մարդու առողջության վրա և հաճախակի գերադասում են այն փոխարինել այլ ըմպելիքներով:
Ջուրը հանդիսանում է ըմպելիքների առավել առողջարար այլընտրանքը, այդ պատճառով էլ շատ կարևոր է ամեն օր խմել ջուր, որը թույլ կտա կանխել մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացումը:
Շատերը անգամ չգիտենկ, թե որքան կարևոր է արթնանալուց անմիջապես հետո խմել մաքուր ջուր: Դա իսկական բուժիչ միջոց է մարդու մարմնի և ամբողջ օրգանիզմի առողջության համար:
Այսպիսով, ինչով է օգտակար ջուրը
1. Բարելավում է ուղեղի ակտիվությունը
Այն հիանալի խոնավեցնում է օրգանիզմն ու պահում է բոլոր օրգանները լավ վիճակում: Ուղեղը օրգան է, որին հատկապես շատ է անհրաժեշտ խոնավություն, քանի որ դա թույլ է տալիս բջիջներին ամրանալ և հագենալ թթվածնով:
2. Առողջացնում է երիկամները
Երիկամներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր, որպեսզի կարողանան նորմալ աշխատել: Դա թույլ է տալիս նրանց օրգանիզմից դուրս բերել մեզն ու տոքսինները:
3. Բարելավում է մարսողությունը
Ջուրը հարկավոր է օգտակար նյութերի լուծման ու լավ յուրացման համար: Մեկ բաժակ մաքուր ջուրը կարող է օգնել հաղթահարել աղեստամոքսային համակարգի խանգարումները, օրինակ` փորկապությունը:
Ջուրն անհրաժեշտ է սնուցող նյութերի լուծման ու յուրացման համար և շնորհիվ դրա, նրանք ներծծվում են օրգանիզմ ու հասնում են բջիջներին:
4. Դուրս է բերում տոքսինները
Օր օրի օրգանիզմը կուտակում է մեծ քանակությամբ տոքսիններ, որոնք առաջացնում են մի շարք քրոնիկ հիվանդություններ: Արթնանալուց անմիջապես հետո ջրի օգտագործումը օրգանիզմին ազատում է այդ տոքսիններից, մաքրվում և բարելավվում է նյութափոխանակությունը:
5. Բարելավում է մաշկի վիճակը
Ջրազրկման առաջին իսկ ախտանշանների դեպքում մաշկը դադարում է փայլել, սկսում է չորանալ ու թեփոտվել: Եթե սկսեք առավոտյան խմել 1 բաժակ ջուր, ապա մաշկը կսկսի փայլել ու կպահպանի իր առաձգականությունն ու ամրությունը:
6. Օգնում է նիհարել
Չնայած ջուրը չի կարող այրել ճարպերը, այն պետք է մեծ քանակությամբ խմեն բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են նիհարել: Եթե արթնանալուց անմիջապես հետո խմեք ջուր, ապա քաղցի զգացողությունն այլևս ձեզ չի տանջի և դուք կկարողանաք կարգավորել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակությունը:
7. Ամրացնում է մկաններն ու հոդերը
Նախաճաշելուց առաջ ջուր կամ թեյ ու սուրճ խմելը շատ օգտակար է, քանի որ այն «յուղում» է հոդերն ու մկանները, որը թույլ է տալիս նրանց նորմալ աշխատել:
8. Ապահովում է թարմության զգացողությամբ
Երկարատև գիշերից հետո մարդու օրգանիզմը ջրազրկված է լինում և եթե չհամալրել ջրային բալանսը, ապա բջիջները չեն կարողանա ստանալ իրենց անհրաժեշտ թթվածնի քանակությունն և մկաներն ու գլխուղեղը կարող են վնասվել:
Ջրի օգտագործումը արթնանալուց հետո, խթանում է դեպի բջիջներ թթվածնի հոսքը, որը թույլ է տալիս վերականգնվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն:
Ինչպես սկսել առավոտյան ջուր խմել
Սկզբնական շրջանում դա կարող է շատ դժվար թվալ: Կարող եք սկսել առավոտյան 1-2 բաժակ խմելով ու աստիճանաբար այն հասցնել 4 բաժակի:
Այն խմելուց հետո սպասեք 30-45 րոպե և նոր միայն նախաճաշեք կամ խմեք թեյ կամ սուրճ:
Շատ կարևոր է ջուրը խմել կում-կում և ավելացնել վերջինիս քանակությունը աստիճանաբար, քանի որ միանգամից մեծ քանակությամբ ջրի օգտագործումը կարող է վնասել օրգանիզմը:
Օրվա ընթացքում ևս ջուրը անհրաժեշտ է, սակայն ոչ շատ, հակառակ դեպքում կարող եք ծանրաբեռնել երիկամները:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47