Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար, Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը քիչ հավանական է անվանել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը Կնեսետի կողմից։ Իսրայելցի պաշտոնյան նման կարծիք է արտահայտել «Ինտերֆաքս-Ուկրաինայի» հետ հարցազրույցում՝ պատասխանելով ուկրաինական Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու հնարավորության մասին հարցին։
«Չեմ կարծում, թե որևէ դեկլարատիվ որոշում կընդունվի Գոլոդոմորի հարցով, ինչպես և այս կամ այն ժողովուրդների պատմությունների այլ ծանր ողջբերգական էջերի հետ կապված, քանի որ դա չի համապատասխանում մեր խորհրդարանական ավանդույթին։ Մեր խորհրդարանական ավանդույթում, որպես կանոն, նման կարգի հայտարարություններ չեն ընդունվում»,-ասել է Էլկինը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Կնեսետում, սակայն վերջնական որոշում չի ընդունվել, չնայած այն բանին, որ գրեթե բոլոր արևմտյան խորհրդարաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունվել։
«Իսրայելի խորհրդարանը կարծում է, որ անցյալի հարցերը պետք է լուծվեն ոչ թե քաղաքական գործիչների, այլ պրոֆեսիոնալների կողմից, որպես պրոֆեսիոնալ դիսկուրսի մաս»,-ասել է Էլկինը։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02