Ադրբեջանի կարատեի ֆեդերացիան բարդ իրավիճակում է հայտնվել, երբ կորցրել է գլխավոր հովանավորի աջակցությունն՝ ի դեմս Ադրբեջանի միջազգային բանկի:
Ինչպես հայտնում է Qafqazinfo-ն, շուրջ մեկ տարի է, ինչ ֆեդերացիայի մարզիկներն աշխատավարձ չեն ստանում: Բացի այդ, նրանց արգելել են մարզվել «Ինտեր Արենա» մարզադաշտում, քանի որ տարածքի վարձակալության համար նույնպես չի վճարվում:
Երկրի սպորտի նախարարությունը խոստացել է հովանավորներ գտնել ֆեդերացիայի համար, սակայն առայժմ որևէ առաջընթաց չի գրանցել այդ հարցում:
Նշվում է, որ բազմաթիվ մարզիկներ զրկվում են միջազգային սեմինարիներին մասնակցելու հնարավորությունից:
Ֆեդերացիայի փոխնախագահ և թիմի մարզիչ Ռահման Խաթամովը նույնպես լքել է իր պաշտոնը, իսկ ծանր վիճակում հայտնված մարզիկները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի ըմբիշները մտադիր են բոյկոտել աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Փարիզում օգոստոսի 21-26-ը: Ըմբիշները հրաժարվել են մարզումներից և մտադիր չեն ելույթ ունենալ աշխարհի առաջնությունում՝ երկար ժամանակ աշխատավարձ չստանալու պատճառով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ամենախոշոր բանկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը, որը հայտնվել է փլուզման եզրին երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումներ անել։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02