Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան որևէ թշնամանք չի տածում Գերմանիայի հանդեպ, և հույս ունի, որ թուրք-գերմանական հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Անդրադառնալով այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Գերմանիային ուղղված բողոքի նոտային՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից Ադիլ Օքսյուզի՝ Գերմանիայում գտնվելու մասին լուրեր իրենք պարբերաբար ստացել են և այժմ ցանկանում են դա ստուգել պետական մակարդակով: Չավուշօղլուն շեշտել է, որ եթե Օքսյուզն իսկապես Գերմանիայում է՝ իրենք պահանջում են նրա արտահանձնումը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02