Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։ Տղամարդը կորել էր ծովում երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառյությանը:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին սուզորդներ և իրավապահներ:
«Մենք հաղորդագրություն ենք ստացել երեկ երեկոյան, և 10 փրկարարից բաղկացած խումբը սկսել է որոնողական աշխատանքներ իրականացնել: Այդ խմբի մեջ մտել են սուզորդներ, փրկարարներ, ինչպես նաև տեխնիկա, բայց շուտով մթնեց, և որոնողական աշխատանքների շարունակումն անհնար դարձավ: Մենք վերսկսեցինք աշխատանքներն այսօր առավոտյան և մոտ մեկ ժամ անց գտանք մարմինը»,- նշել են գործակալությունում:
ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու մասին 115-րդ հոդվածով, ինչը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկման սահմանափակմամբ կամ 2-ից 4 տարի ազատազրկման ժամկետով:
Վրաստանի ՆԳՆ վերջին տվյալներով՝ Վրաստանի սևծովյան ափին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության աշխատակիցները 2017 թվականին ծովային սեզոնի բացումից հետո փրկել են Վրաստանի և այլ երկրների մինչև 300 քաղաքացու:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01