Սիրիայում զոհվել է 2015 թվականից քրդական ուժերի հետ «Իսլամական պետության» խմբավորման դեմ պայքարող ազգությամբ հայ Նուբար Օզանյանը:
Ըստ քրդական լրատվամիջոցների` նա զոհվել է օգոստոսի 14–ին, մարտի ժամանակ։ «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Նուբար Օզանյանի մասին:
Զոհված հրամանատարը, մինչև Սիրիա հասնելն, աշխարհի մի քանի թեժ կետերում է կռել: 1988-ից Պաղեստինում էր պայքարում, 92-ից` Արցախում, վերջին երկու տարին էլ` Սիրիայում։
«Նրան հիմա Ազգային հերոսի կոչում են տվել: Ասում են` նա երկար ժամանակ ապրել է Հայաստանում, բայց ծնվել է Թուրքիայում»,- տեղեկացնում է Էստուկյանը:
Ինչպես հաղորդում են քրդական լրատվամիջոցները` Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագրություններ են տարածել Թուրքիայում և Սիրիայում գործող քրդական ու կոմունիստական կուսակցությունները։
Աղքատ հայի ընտանիքում ծնված Նուբարը սովորել է Քարագյոզյան դպրոցում, այնուհետ` Դպրեվանքում, որտեղ ծանոթացել է Թուրքիայի կոմունիստների առաջնորդներից մեկի` Արմենակ Բաքրի հետ ու սկսել հետաքրքրություն ցուցաբերել պրոլետարիատի նկատմամբ։ 1980–ականների վերջում Նուբարը միացել է կոմունիստական կուսակցության ռազմական թևին և մասնակցել մի շարք գործողությունների։ Հայտնի է, որ նա թուրքերեն է թարգմանել Ստեփան Շահումյանի և Լենինի մասին գրքեր։
Իրականում, ըստ Էստուկյանի, Նուբար Օզանյանը միակ հայը չէ սիրիական պատերազմում: Քրդական ջոկատների կազմում էլի հայեր կան, ըստ որում թե՛ տեղացի, թե սփյուռքից: Նրանց ինքնությունը, սակայն, խիստ գաղտնի է պահվում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01