Երևանը կարող է բնապահպանական աղետի նոր օջախ դառնալ։
«Խոսրովի արգելոցում» հրդեհի հետևանքով ստեղծված բնապահպանական ճգնաժամն ավելի է սրել երկրում առկա բնապահպանական խնդիրները: Անտառապատ տարածքների պահպանության մասին տարիներ շարունակ գոռացող բնապահպաններն այդ տարածքները վերացնողների համար հատուկ նախազգուշացումներ ունեն: ՀՀ բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը հազար անգամ է զգուշացրել`օրինակ, Երևանը կամաց-կամաց անապատ է դառնում` հնարավոր մրրիկներով, անտանելի շոգով ու ոչնչացնող սառնամանիքներով:
Կիսաանապատային կլիմայական գոտում կառուցված Երևանի բնական աղետներից հիմնական փրկությունը եղել են անտառներն ու կանաչ տարածքները: Դրանք քաղաքը նախագծողներն այնպես են ստեղծել, որ գոտևորեն այն մի ծայրից մյուսը` այդպիսով պաշտպանելով թե՛ քամիներից, թե՛ շոգի ու սառնամանիքի ներթափանցումից:
«Եղած խնդիրները լուծելու փոխարեն, նորերն են ավելանում: Բետոնով ու ասֆալտով քաղաքի կենտրոնը ծածկելուց հետո, հիմա էլ օլիգարխների սիրտը քաղաքին վերևից նայել է ուզում: Տեսե՛ք, թե ինչ տներ են կառուցվել ու կառուցվում Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքներում» —,ամենակարևոր խնդիրներից մեկն է մատնացույց անում բնապահպանության նախկին նախարարը:
Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքները ժամանակին հատուկ էին անտառապատվել: Դրանք սողանքավտանգ գոտիներ են ու սողանքին խանգարել կարող էին միայն ծառերը: Կարինե Դանիելյանը հատուկ նախազգուշացնում է` մի օր բնությունն իրենն անելու է:
«Քանի շուտ է,թող էդ տարածքները մեր օլիգարխները հետ տան քաղաքին: Հակառակ դեպքում` բնությունը կվերադարձնի: Սողանքի վտանգն այդտեղ իսկապես մեծ է»-,ասում է Դանիելյանը:

Բնապահպանության նախկին նախարարը, հատկապես հիմա, երբ էլի շատերը գրում են բնապահպանության նախարարին Խոսրովից հրդեհից հետո աշխատանքից ազատելու մասին, հիշեցնում է` Հայաստանում այդ նախարարն` անկախ անձից, ստատուս չունի:
Նույն Արծվիկ Մինասյանը պայքարեց, որ Սևանից լրացուցիչ ջրառ չանեն, միևնույնն է` օրենքն ընդունվեց:
Ըստ բնապահպանական աղետներով զբաղվող գիտնականների ամենավերջին թեզերի` բնությունը սկսել է իր հավասարակշռությունը վերականգնելու համար դուրս մղել մարդուն մոլորակից: Հայաստանը առայժմ չի սպառել փրկության իր շանսը, բայց ժամանակն, ըստ Դանիելյանի, հետհաշվարկով է առաջ շարժվում:
Մեր օրերի համար ամենաարդիական անեկդոտն են աշխարհի էկոլոգները սկսել պատմել:
«Հանդիպում են Երկիրն ու Մարսը: Տխուր Երկիրը բողոքում է Մարսին` մեջքիս ինչ-որ մարդկություն է հայտնվել, քոր է տալիս: Մարսն էլ պատասխանում է` ուսերդ թափ տուր»:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56