26-ամյա Ֆերնանդա Պերեյրային բարբարոսաբար սպանել են հղիության վեցերորդ ամսում, իսկ նրա մարմինն՝ այրել սատանայական ծեսի շրջանակում: Դրա հետևանքով այն, ինչ մնացել էր աղջկանից, հաջողվել է ճանաչել միայն պահպանված վզնոցի շնորհիվ: Ըստ life.ru-ի, այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ֆերնանդայի այրված մնացորդները հայտնաբերվել են արգենտինական անապատում, վերցերորդ խճուղու վեցերորդ կմ-ում: Ամենայն հավանականությամբ, այդ տեղն ընտրվել էր ոչ պատահմամբ. Հանցագործները ջանացել են տուրք մատուցել «գազանի թվին»՝ 666-ին: Քննությունը գտնում է, որ այրելուց առաջ աղջկան սպանել են: Ֆերնանդայի մարմնի այրման համար մեծ քանակով բենզին է օգտագործվել, այդ պատճառով նրանից միայն մոխիր է մնացել:
Ֆերնանդայի սպանության կասկածանքով ոստիկանությունը կալանավորել է երեք հոգու՝ նրա նախկին բոյֆրենդին՝ Լուչանո Էրնանդեսին և նրա ընկերներ Օսվալդո Կաստիլյոյին ու Դիեգո Մարիլլանին: Համարվում է, որ բոլոր երեքը սատանիզմի կամ ինչ-որ անհայտ աֆրիկական կրոնի հետևորդներ են, իսկ կասկածյալներից մեկի մարմնի վրա հայտնաբերվել են բնորոշ դաջվածքներ: Ձերբակալվածները մեղադրվում են նաև թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ:
Քննությունը գտնում է, որ Ֆերնանդայի սպանության շարժառիթներից մեկը դարձել է այլ տղամարդուց նրա հղիությունը: Բացի այդ աղջիկը գիտեր, որ Լուչանոն թմրանյութեր է վաճառում, վերջինս արդեն իսկ սպառնացել է սպանել նրան այդ ինֆորմացիայի պատճառով: Ներկայիս դրությամբ սպանության բոլոր երեք կասկածյալները գտնվում են քննչական մեկուսարանում, քննությունը շարունակվում է:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02