Հրանտ Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում վկաներ` Աշոտ Գ.-ն, Ռիտա Գ.-ն և Կարեն Օ.-ն հայտնել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի բաժնի քննիչների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու, բացատրություններ և ցուցմունքներ կորզելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Քաղաքացիների նույնաբովանդակ հաղորդումների հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվածքրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի հայտնած տեղեկություններն ամբողջությամբ հերքվել են ինչպես ոստիկանության աշխատակիցների և քննիչների ցուցմունքներով ներկայացված փաստարկներով, այնպես էլ նույն անձանց՝ Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի՝ հետագայում տված խոստովանական ցուցմունքով, որ իրենք սուտ տեղեկություններ են հայտնել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:
Այս կերպ՝ քրեական գործով վկաները պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց անհիմն մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեականհետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդհոդվածի 1-ին մասի և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47