Էսօր ընկերոջս ու մեր հերոսի՝Ադամ Սահակյանի ծննդյան օրն ա: Ադամի մասին շատ խոսել,կարծում եմ,չարժի,իմաստ չունի,որովհետև բոլորս գիտենք թե՛ իրեն,թե՛ իր հերոսության մասին: Ադամն էն տղերքից ա,որ սիմվոլ դարձավ շատերի համար՝ քաջության,համառության,հերոսության,մաքրության...բայց չմոռանանք,որ էսօր նաև մի ուրիշ հերոսի՝ Գևորգ Գագիկի Վարդանյանի ծննդյան օրն ա: Իր մասին երևի պետք ա մի փոքր խոսել,որովհետև էդ տղային,վստահ եմ, շատերը չգիտեն:
Գևորգը գյումրեցի ա,բայց,հանգամանքների բերումով, 6 տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել ա Ռուսաստանի Դաշնություն,կրթություն ա ստացել էնտեղ: 18 տարին չբոլորած՝ Գևորգը վերադարձել ա հայրենիք՝հայոց բանակում ծառայելու համար:Գալիս ա վեց ամիս շուտ,որ հասցնի լեզուն լրիվ յուրացնել:Ծառայության անցնում ա Թալիշում.ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակի գնդացրորդն էր:Ծառայության ընթացքում մի քանի անգամ խրախուսվել ա,որոնցից մեկը՝վիրավոր ընկերոջը դիտարկվող տարածքից գրկած դուրս բերելու համար (էդ ժամանակ եղել ա 5-6 ամսվա ծառայող:Մի քանի անգամ էլ,ծառայակիցների հետ,հետ ա մղել հակառակորդի ԴՀԽ-եր): Ապրիլյան գործողությունների ժամանակ կռվել ա ամենաթեժ կետերից մեկում:Հրաչ Գալստյանի գլխավորությամբ՝ մասնակցել ա Թալիշի գրավված դիրքերը վերադարձնելու համար մղված մարտերին: Ամենավտանգավոր կետերում Գալստյանն ու Գևորգն են առաջինն առաջ գնացողներն եղել: Արդյունքում՝ նույնիսկ ոչնչացրել են 1 տանկ,բայց երկրորդը՝ չեն հասցրել ու զոհվել են դրա արձակած արկի պայթյունի հետևանքով: Գևորգի ընտանիքը մնաց ապրելու Հայաստանում:
Հ.Գ. Չմոռանանք տղերքին ու իրանց արածը:Ընդունեք ասածս՝որպես խնդրանք,հորդոր.մի՛ մոռացեք ոչ մեկին,որովհետև էս տղերքը դրան արժանի չեն:
Շնորհավոր տղերքի ծնունդը:Շնորհավորում եմ նաև բոլորիս,որովհետև էս տղերքի ծնունդը,փաստորեն,հայրենիքի անվտանգության մեխանիզմը ևս մեկ կարևորագույն մասնիկով համալրեց:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01