Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ.: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՜ այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Առաջին բլոկի շինարարության իրավունքի ստացումից հետո 7 տարվա ընթացքում այն պետք է շահագործման հանձնվի: Թուրքական կողմը ցանկացել է, որ այդ բլոկի շինարարությունն ավարտվի մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնման 100-ամյակը»,- նշել է Նովակը:
Նա հավելել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հետ արդեն քննարկվել է անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացի արագացման հարցը: «Հույս ունենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին նախագիծն արդեն կյանքի կկոչվի և շինարարական գործընթացը կսկսվի», - նշել է նա:
Ռուս նախարարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա ատոմային էլեկտրակայանի նախագծի վրա, քանի որ այդ ոլորտում պատճժամիջոցներ երբևէ նախատեսված չեն եղել:
Նովակի խոսքով՝ Թուրքիան սկսել է տարեկան 4-5 տոկոսով ավելի շատ էներգիա սպառել, ուստի «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Աքքույու» էլեկտրակայանի շինարարության նախագծի համար 22 մլրդ դոլարի ներդրում կանի:
Աղբյուր` Ermenihaber.am
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02