Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարական որս, պնդում է ՀՀ արդարադատության նախկին նախարարն ու Վրաստանում ՀՀ նախկին դեսպանը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Կոստա Ռիկան արգելել է որսը 2012 թվականին, Բոտսվանան՝ 2014 թվականին, Քենիան համապարփակ արգելք է սահմանել որսի և ցանկացած որսավարի առուվաճառքի նկատմամբ 1977 թվականից։ ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում որսն արգելելու թեմային։
Ըստ նրա` բնական, տեխնածին և այլ աղետները հաճախ խթանիչ են դառնում հասարակությունում վաղուց հասունացած խնդիրների լուծումներն արագացնելու համար։
«Կարծում եմ` վերջին աղետը հենց այս օրինակներից է։ Հայաստանում անհրաժեշտ է արգելել որսը (առնվազն գարնանային որսը միարժեք և անհապաղ պիտի արգելվի)։
Մեր երկրում որսը չունի արդյունաբերական նշանակություն։ Սիրողական և սպորտային որսը մարդկանց փոքր խմբի համար ժամանցային և վայելքի նշանակություն ունի և հանրային որևէ պահանջ չի բավարարում։ Պետությունը պարտավոր չէ փոքրաթիվ անհատների ժամանցի համար տրամադրել հանրային սեփականությունը, առավել ևս վտանգի տակ դնել երկրի բնաշխարհի էկոհամակարգը»,- ֆեյսբուքյան իր էջում է գրել է նախկին նախարարը։
Հարությունյանի խոսքով` Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարականը որս, կառավարության կանոնակարգած արտոնագրման ընթացակարգով և խիստ հանրային վերահսկողության ներքո։ Որոշակի առանձնահատկություն կարող է սահմանվել ստորջրյա որսի համար, բայց դա բացառությունների շարքից է։
«Հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ, չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ Այս դաշտում բավականին ազդեցիկ և ակտիվ է հանրային էլեմենտը և դա թերևս ներգործության միակ ռեսուրսն է այս կարևոր ուղղությամբ։
Ժամանակն է խթանել հանրային քննարկումները այս ոլորտում և ակտիվացնել բոլոր սուբյեկտների (պետություն, քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ և այլն) ջանքերը խնդրի արագ և արդյունավետ լուծման համար։ Վաղը ուշ կլինի…»,- եզրափակել է Մանուկյանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02