Սեպտեմբերի 1-ից Հայաստանում սննդի տեղափոխման նոր կարգ է գործելու: Նախ հացն ու հացաբուլկեղենը, հետո միսն ու մյուս սննդամթերքը պետք է տեղափոխվեն միայն սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով:
Օրենքի պահանջով սննդամթերքը սպառողին պիտի հասնի ավելի մաքուր ու սանիտարահիգիենիկ պայմաններում: Սանիտարական անձնագիր չունենալ և հաց տեղափոխելը սեպտեմբերի 1-ից 100-300 դրամ տուգանք է արժենալու:
«Հերթական շոուն է. թող գա սեպտեմբերի 1-ը, կտեսնենք»,- «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Սննդի անվտանգության պետական ծառայության այս նախաձեռնությունն, իհարկե, դրական է գնահատում, բայց միևնույնն է, վստահ չէ, որ սննդամթերքը սանիտարահիգիենիկ պայմաններով տեղափոխելու գաղափարն իրականություն կդառնա:
«Պետք չէ տանել, նկարել, թե ինչքան լավ մեքենաներ կան: Ո՞վ չգիտի, որ մինչև հիմա էլ կային բարեխիղճ, լավ կահավորված փոխադրամիջոցներ ունեցող տնտեսավարողներ: Ասենք` անձնագիրը տվեցին, բայց պարզվեց` մեքենան չի համապատասխանում նորմերին, ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը՝ Սննդի անվտանգության ծառայությունը, թե՞ տնտեսվարողը: Չէ՞ որ անձնագիրը նրան հենց նշյալ կառույցն է տվել»,-հարցերն է շարադրում սպառողների շահերի պաշտպանը:
Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սննդի անվտանգության պետական ծառայության որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը վստահեցրեց՝ վերահսկողությունն այդպիսի անձնագրերով ավելի հեշտ է լինելու: Իսկ մեքենաներ ձեռք բերելու հարցում իրենք օգնելու են տնտեսվարողներին:
Նշեց նաև, որ բանակցություններ են վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տնտեսվարողները համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք կբերեն առավել բարենպաստ և մատչելի պայմաններով:
«Ավելի լավ չէր լինի՞, եթե ստեղծվեր մի կառույց` ոչ պետական, որն ամեն օր կստուգեր գիծ մտնող մեքենան: Համապատասխանո՞ւմ ես՝ տեղափոխի՛ր, չէ՝ գնա, թերությունդ վերացրու: Թե չէ այսպես անձնագիրը կտան, հետո ինչպես կստուգեն»,- ասում է Պիպոյանն ու առաջարկում համբերել մի փոքր. ամեն բան ջրի երես դուրս կգա ժամանակի ընթացքում:
Մինչ այդ արդեն 37 փոխադրամիջոց ստացել է իր սանիտարական անձնագիրը: Դրանք տրամադրվում են մեկ տարի ժամկետով և անվճար:
Օրենքը պետական գնումների շրջանակում կգործի սեպտեմբերի 1-ին, առևտրի իրականացման վայրերի համար՝ նոյեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թվականի ապրիլի 1-ից: Սննդամթերքի այլ ոլորտներում կարգը կսկսի գործել 2020 թվականի հուլիսի 1-ից:
Արդյո՞ք սանիտարական անձնագիրն է այն երաշխիքը, որ հացը, միսը և մյուս մթերքները մեզ հասնեն մաքուր վիճակում, դժվար է ասել:
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45