4 մարդ զոհվել է, 4-ից ավելի մարդ վիրավորում է ստացել Դամասկոսի ցուցահանդեսում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրթիռակոծության է ենթարկվել միջազգային ցուցահանդեսի անցկացման տարածքը, ինչի հետևանքով մահացել է 4 և տուժել առնվազն 4 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՌՒԱ Նովոստին:
Հայտնում են, որ հրթիռային արկը կիրառվել է Դամասկոսի հարևանությամբ գտնվող Արևելյան Գուպայի զինված խմբավորումների կողմից:
Միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում է 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, Հայաստանը, Բելառուսը և այլն:
Ինչպես նշել է Սիրիայում ցուցահանդեսների և միջազգային շուկայի գլխավոր տնօրեն Ֆարես Ալ-Կիրտլին, չնայած Դամասկոսի հանդեպ կիրառվող եվրոպական սանկցիաներին, այս միջոցառմանը ներկայացված են նաև բազմաթիվ եվրոպական ընկերությւոններ:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։
Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադրվում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։
armeniasputnik.am
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02