Lragir. am-ը գրում է. - Մեր զրուցակիցն է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը
- Պարոն Հակոբյան, Ելք խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել։ 5-րդ գումարման ԱԺ-ում դուք մերժեցիք Խաչատուր Քոքոբելյանի համանման նախագիծը։ Ի՞նչ մոտեցում ունեք այս պահին։
- Իրականում քաղաքականության համար կա որոշակի ժամանակ, և տվյալ ժամանակի համար յուրահատուկ կամ առանձնահատուկ գործողություններ։ Եվ այսօր այդ նախաձեռնության ժամանակը չէ։
- Արդյոք Ռուսաստանն իր քայլերով ավելի ու ավելի չի ապացուցում մեր՝ այդ միությունում մնալու աննպատակահարմարությունը։
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դա ուզում է անել։ Ռուսաստանն այսօր գտնվում է տնտեսական և քաղաքական շատ վատ իրավիճակում, բայց կարծում եմ՝ մեր նպատակը խնդիրը ճիշտ լուծելն է, և չեմ կարծում, որ այսօր տվյալ նախաձեռնության համար բարենպաստ ժամանակ է։
- Առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք նման գործընթաց սկսի իշխանությունը։
- Երբեք չկան մշտական բարեկամեր և մշտական թշնամիներ։ Կյանքը յուրաքանչյուրի համար թանկ է, և յուրաքանչյուր պետություն իր քաղաքական կողմնորոշումը տեսնում է այնտեղ, որտեղ տվյալ ժամանակահատվածում ճիշտ է։
- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն դիտարկումը, որ կառավարության գործունեության ցուցիչը պետք է լինեն ոչ թե տնտեսական աճի թվերը, այլ ժողովրդագրական տվյալները, Հովհաննես Սահակյանն էլ ասում է, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա վարչապետ, որ ընդվզում չլինի։ Համամի՞տ եք արդյոք այս գնահատակաների հետ:
- Եթե ուզում եք հանրապետականին մասերի բաժանեք, բաժանեք, բայց վերջում ՀՀԿ-ն անելու է այն, ինչն ինքն է որոշել։
- Իսկ Դուք Հայաստանում առկա խնդիրների, ժողովրդագրական խնդիրների համար դարձյալ մեղադրում եք կառավարությա՞նը, ինչպես հայտարարում է Սամվել Ֆարմանյանը, դարձյալ Սերժ Սարգսյանին խնդրելու եք, որ մնա՞, ինչպես Միհրան Հակոբյանն է ասում։
- Իսկ ինչո՞ւ առկա խնդիրների որևէ մեկն իրեն չի մեղադրում։ Ես ինձ էլ եմ մեղադրում։ Ես կարծում եմ՝ Հանրապետության նախագահը որ պաշտոնում ցանկանա, այդ պաշտոնում կլինի։ Ես միշտ դա ասել եմ, և ընտրություններից առաջ, և ընտրություններից հետո, և ասում եմ հիմա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրի կայքում:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55