SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցված 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրգործի շրջանակում արդեն կա կասկածյալ, ում որոնում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 14-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ «Լոլոյի Էդո» մականվամբ 31-ամյա Էդմոն Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արման Շահինյանը Է. Հարությունյանին սպանելու նպատակով իր մոտ եղած հրազենով կրակել է Է. Հարությունյանի որովայնին, այնուհետև Ա. Շահինյանը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահինյանին Վանաձորում ճանաչում են «Յոժ» մականվամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական մարմինը արդեն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել է դատարանից, որ դատարանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարի։ Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն էր մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է՝ վերակենդանացման բաժանմունքում էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: Ժամանել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն էր: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Լոռու մարզի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանը © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075247/
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56