Կատալոնիայի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով Բարսելոնայի կենտրոնում արագության տակ մխրճվել էր հետիոտների մեջ, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այդ մասին իրավապահները հայտնել են Twitter-ի պաշտոնական էջում, հայտնում է BBC-ն:
«Պարզվել է Բարսելոնայում հարձակում իրականացրած ֆուրգոնի վարորդի ինքնությունը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունը, սակայն, չի նշել վարորդի անունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անցորդներին վրաերթի է ենթարկվել ենթադրաբար 22-ամյա մարոկկացի Յունես Աբույաքուբը:
Միևնույն ժամանակ, Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը հայտնել է տեղի ռադիոկայաններից մեկին, որ «ամեն ինչ վկայում է այն մասին, որ վարորդը Յունես Աբույաքուբն է եղել»:
Նա 12 անդամից բաղկացած իսլամիստական ծայրահեղական խմբի վերջին անդամն էր, ում գտնվելու վայրը ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել:
Իշխանությունների հաղորդմամբ՝ չի բացառվում, որ նա անցել է Ֆրանսիայի սահմանը:
Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:
Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:
Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:

18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02