Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ սիրված դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանին տեղափոխել են Նորք-Մարաշում գտնվող սրտաբանական հիվանդանոց և ստենտավորում կատարել: Դերասանուհին էլ մի քանի օր մնալու է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:
Aysor.am-ը լուրի իսկությունը ճշտելու և դերասանուհու որպիսությամբ հետաքրքրվելու նպատակով կապ հաստատեց վերջինիս հետ:
«Երբ երեկ գնացի հետազոտվելու, բժշկուհին ասաց, որ պարտադիր է համարում հենց այդ պահին զոնդավորում անելը: Անմիջապես պատրաստվեցինք և այդպես էլ արեցինք: Հիմա լավ եմ, Փառք Աստծո, գործը ստենտավորմանը չի հասել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց հաղորդավարուհին:
Դեռ որոշ ժամանակ առաջ անընդհատ սրտի հետ կապված գանգատներ էր ունենում, շտապօգնություն էին կանչում: Վերջերս էլ ատամնաբուժարանում ինքնազգացողությունն էր վատացել: «Երբ շտապօգնության բժիշկներն ինձ ուշքի բերեցին, մեկ ժամ էր՝ ատամնաբուժարանի աշխատակիցներից ներողություն էի խնդրում, իրենք էլ ծիծաղում էին: Բայց դե այդպիսին եմ, չեմ սիրում ամեն ինչ ծանրացնել, նույնիսկ երբ վատ եմ զգում, դժվարությամբ եմ բարձրաձայնում»,-խոստովանեց նա:
Զոնդավորումից անմիջապես հետո դերասանուհին տուն է գնացել, քանի որ վստահ է՝ նույնիսկ տան պատերը կարող են մարդուն ոտքի կանգնեցնել: «Թեև չէին ուզում ինձ դուրս գրել, բայց բժիշկներին խնդրեցի և ամուսնուս ստորագրությամբ դուրս գրվեցի հիվանդանոցից, հիմա տանն եմ: Մի քիչ թույլ եմ, ձեռքս ամբողջովին ցավում է, ուռածություն կա, բայց ամենակարևորն այն է, որ վիրաբույժը զոնդավորելուց հետո ասաց՝ դեռևս վիրահատական միջամտության կարիք չկա: Գիտեք՝ բալիկներս տանը մենակ էին, ու չնայած և՛ ամուսնուս քույրիկները, և՛ հարազատներս կարող էին օգնել, նրանց կողքին լինել, բայց ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում մարդկանց անհանգստություն պատճառել: Ի դեպ, մենք հիմա ամառանոցում ենք, այստեղ օդը մաքուր է: Հարևանուհուս էլ խնդրել եմ ինձ համար մածուն մերի»,-ժպիտով հայտնեց Զ. Արամյանը:
Բնավորության համաձայն՝ հաղրդավարուհին տեղում հանգիստ նստել չի կարողանում, թեև ստիպված է շարժումները սահմանափակել. «Քանի որ զոնդավորման ժամանակ ներարկում էին արել, մի քիչ «շշմել» եմ, բայց այնպես չի, որ անկողնում եմ անցկացնում: Նույնիսկ, երբ հիվանդանոցից դուրս էի գալիս, սկսեցի հիվանդանոցի մահճակալը կարգի բերել: Բժշկուհիները սկսեցին ծիծաղել ու կատակել իմ անհանգստության և աշխուժության վրա: Ճիշտ է՝ ինձ ցուցում են տվել՝ առավել հանդարտ լինել, բայց դե շատ գործեր ունեմ: Կիրակի օրվա հաղորդման անոնսը պետք է պատրաստեմ, մոնտաժային աշխատանք անեմ»:
Զ. Արամյանը մեր միջոցով ցանկացավ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ամեն պահ հետաքրքրվել են իր առողջական վիճակով, բարեմաղթանքներ հղել ու անհանգստացել: «Այնքա՜ն շատ էին զանգում, հարցնում, թե ինչպես եմ: Մարդիկ զանգում էին հիվանդանոց, իմ որպիսությամբ հետաքրքրվում բժիշկներից: Շնորհակալ եմ բոլորին, շատ երջանիկ եմ, որ ինձ այդքան սիրում են»,-Aysor.am-ի հետ զրույցը հուզմունքով եզրափակեց դերասանուհին:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47