ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:
Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին:
Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01