ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017 թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հստակեցվում է կատարված հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Գ.Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ քրեական գործով տուժող Գ.Հակոբյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։ Շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02