Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է՝ Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմի 67 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ նշված հատվածից կասկածելի հոտ է գալիս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված տան բակում՝ որպես ամառային խոհանոց և խորդանոց օգտագործվող տարածքում, հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետախուզական բաժանմունքի պետի տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 62-ամյա Հայկ Բ.-ն է, ով բնակվելիս է եղել կնոջ հետ և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա և կնոջ միջև ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և կինը հեռացել է տանից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02