Ինչն է պատճառը, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի աշխատասենյակում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը հիմա է շրջանառության մեջ դրվել, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում, գրում է «Փաստինֆո»-ն:
Օրեր առաջ կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց, թե քրեական աշխարհում հայտնի մի խումբ անձինք այցելել են ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (առավել հայտնի Շշի Մելոյի անվամբ) աշխատավայր և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:
Նույն այդ լուրերի համաձայն՝ պատգամավորը մերժել է առաջարկը, ինչն էլ պատճառ է հանդիսացել փոխադարձ վիրավորանքների, ապա նաև՝ ծեծկռտուքի:
Նշվում է նաև, որ վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին, սակայն «գողականները» ևս «դաս են ստացել» Մանուկյանի աշխատակիցների կողմից:
Իսկ մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին իր իսկ աշխատասենյակում հարվածողն էլ եղել է քրեական հեղինակություն ազատանցի Պետոն, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նախօրեին ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ ոստիկանապետը հանձնարարարել է ստուգել շրջանառվող տեղեկությունները։
Իսկ մինչ ոստիկանությունը փորձում է պարզել ինչ է կատարվել կամ ինչու է կատարվել՝ փաստենք, որ վերջին շրջանում քրեական աշխարհում բավականին անհանգիստ մթնոլորտ է տիրում:
Քրեական տարրերը ինչ-որ բան չեն կիսում, համենայն դեպս վերջերս ընդհարումներ տեղի ունեցան միանգամից երկու քաղաքում՝ Վանաձորում և Գյումրիում։ Վանաձորում փորձեցին սպանել քրեական աշխարհում հայտնի Շալիկո Մանուչարյանի մտերիմ Էդմոն Հարությունյանին և հիմնական կասկածյալը հանցավոր աշխարհում հայտնի «Յոժ»-ն է՝ Արման Շահինյանը, Գյումրիում տեղի ունեցած ընդհարման գործով կալանավորվել է օրենքով գող Զապի մտերիմ Արտյոմ Ղազարյանը:
Իսկ մինչ այս բախումները՝ տրվել էր «Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանի սպանության պատվերը, որը ձախողվեց դեռ չիրականացած։ Ըստ տեղեկությունների՝ հենց Ա. Ասատրյանն է բացահայտել իր սպանությունը նախապատրաստող խմբին եւ քրեական գործը գործով քննությունն այս պահին իրականացնում է ԱԱԾ-ում: Ընդ որում՝ այս գործով որպես սպանության պատվիրատու շրջանառվում էր օրենքով գող Արտյոմ Կանևսկոյի անունը։ Վերջինս նաև հարցաքննվել է։
Կայքի տեղեկություններով, այս տարի ապրիլին էլ ծրագրված է եղել նաև օշականցի Գևորիկի սպանությունը, որը նույնպես ձախողվել է դեռ մշակման փուլում։
Կարծես թե՝ հանցավոր աշխարհում խմորումներ են տեղի ունենում, եթե չասենք՝ վերադասավորումներ։
21:51
21:13
18:45
18:35
18:06
17:45
17:24
17:06
16:55
16:36
16:29
16:12
16:05
15:55
15:45
15:05
14:45
14:22
14:05
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45