Ապրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 29 տարեկան:
Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
Սասունցիների ընտանիքում մեծացած Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:
Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ Հովսեփն իրեն արթնացրել է ու ասել, որ գյուղից արագ դուրս բերի երեխաներին, իսկ ինքը նետվել է զորամաս` իր զինվորների կողքին լինելու: Երբ կինն ամուսնուն ասել է, որ իրեն օգնի, կապիտանը պատասխանել է, որ չի կարող: «Չէ, Մա՛ր, կներես, չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ: Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես: Ու գնաց»,- հարցազրույցներից մեկում պատմել է կապիտանի կինը:
Հովսեփ Կիրակոսյանը գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 ից 2010 թվականներին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:
Նշենք, որ նախորդ տարի Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է կապիտանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով:

14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01