Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, տեղի է ունենալու Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործներ Արցախից ու Հայաստանից. այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
Արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ: Բացի այդ, փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու:
Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար:
Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու տեղացիների հետ:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02