Այսօր, ցավոք, Հայաստանի անկախությունը լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի դիտվում հավասար գործընկեր: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«27 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, որին հայ ժողովուրդը սպասել էր 7 դար:
Այդքան երկա՜ր սպասված, թանկ, միակ, մեր ազգային արժանապատվության մասին վկայող պատմական փաստն այսօր, ցավոք, լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի դիտվում հավասար գործընկեր, ով ասես, ոնց ասես խփում է Հայաստանի շահերին ու այդ միությունը ոչնչով չի նպաստում մեր պետականության ամրությանն ու երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ արվում է, որ կորցնենք մեր անկախությունը:
Հենց այսօր՝ օգոստոսի 23-ին, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կարծես դիտավորյալ Սոչի է հրավիրել ՌԴ նախագահ Պուտինը, տեսնես ինչո՞ւ: Ի՞նչ հերթական նվաստացնող քայլն է պատրաստվում անել ՌԴ-ն մեր պետականության նկատմամբ, որովհետեւ ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կառույցը՝ ՀՀ ԱԳՆ-ն, ակնհայտորեն տանուլ է տալիս դիվանագիտական հարթակներում:
Խնդրում եմ, սիրելիներս ազգովի սթափվենք, գիտակցենք վերջապես, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր պետության անկախությունը պաշտպանելու եւ զորացնելու իսկապես սուրբ գործը, յուրաքանչյուրս իմաստություն ունենանք գտնելու մեր այս նվիրական պարտականությունն իրականացնելու բանալին:
Այս արժանապատիվ օրով շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայությանը եւ Աստծուց խնդրում, որ արժանի անի մեզ այդքան սպասված պետության մեջ հավերժ արարել ու ապրել»:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02