ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` ապտակել, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին: Այդ կերպ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենից պահանջել են խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ս. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնությունների հետևանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ է հաղորդել այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները խոստումը չեն կատարել և իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ չեն տեղափոխել:
Այսպիսով, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02