Չորեքշաբթի ցերեկը Չինաստանի հարավը պատուհասած «Խատո» թայֆունի զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հաղորդվել է 12 զոհի և 270 տուժածի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Խատո» թայֆունը, որն այս տարի դարձել է ամենահզորը Չինաստանում, չորեքշաբթի ցերեկը հասել է Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի ծովափ, ինչպես նաև Հոնկոնգ և Մակաո հատուկ վարչական շրջաններ:
Նշվում է, որ զգալիորեն թուլացած թայֆունը Գուանդուն նահանգից տեղափոխվել է Գուանսի-Չժուանյան ինքնավար շրջան: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հինգշաբթի օրն ուժեղ անձրևներ և մինչև 10 բալ ուժգնությամբ քամի է սպասվում նաև Գույչժոու, Յունան և Սիչուան նահանգներում:
Associated Press գործակալության տվյալների համաձայն՝ թայֆունը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի ամբողջ հարավային մասի տրանսպորտային համակարգում. կանգնեցվել է երթևեկությունը մի քանի արագընթաց երկաթուղային ճյուղերով, այդ թվում՝ Գուանչժոու-Շենչժեն-Հոնկոնգ և Սյամեն-Շենչժեն գծերում:
Դրանից բացի, ուժեղ հեղեղները և քամիները փլուզել են շինություններ, տապալել ծառեր ու կտրել կապի և էլեկտրահաղորդման գծեր: Ուժեղ ալիքների պատճառով տուժել են Հոնկոնգի և Շենչժենի կամուրջները և ծովային նավահանգիստները:



18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02