Գործադիրը հավանություն է տվել Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թթ. միջոցառումների ծրագրին: Արդյունքում պետպատվերի շրջանակում կիրականացվի լրացուցիչ շուրջ 3000 վիրահատություն:
Ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում: Շահառուների շրջանակը սահմանելիս հաշվի է առնվել, մասնավորապես, այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին:
Շահառուների խմբում ընդգրկվել են նաև մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու: Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կատարակտը մեծ տեսակարար կշիռ է կազմում նախկինում մանկավարժական գործունեություն իրականացրած, մշակույթի, առողջապահական ոլորտների աշխատակիցների մոտ:
Ցանկում ներառվել են նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ, ովքեր չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այս անձինք ևս ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան խուսափելու կուրությունից: Շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվելու է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կամ մշտական գործող հանձնաժողովների կողմից, իսկ կատարակտի վիրահատության ուղեգիր տրամադրվելու է տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03