Դատարանի կողմից այսօր համապատասխան գրություն կուղարկվի «Արմավիր» ՔԿ պետին՝ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը վերացնելու մասին:
Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ դատարանն իր իսկ նախաձեռնությամբ որոշել է թույլատրել Ժիրայր Սեֆիլյանի ընտանիքի անդմաներին տեսակցել վերջինիս:
«Նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը չներկայացրեց Սեֆիլյանի կողմից տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդություն, դատարանը որոշում է իր նախաձեռնությամբ անդրադառնալ այս հարցին և ապահովել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ընտանիքի անդամների հետ կանոնավոր կապը պահելու պահանջը: Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով՝ դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցության արգելքը՝ կապված ընտանիքի անդամների հետ, մասնավորապես, կնոջ և երկու զավակների, վերացնել», - ասաց դատավորը:
Ավելի վաղ, Տաթևիկ Գրիգորյանը մերժել էր պաշտպան Մարինե Թովմասյանի միջնորդությունը՝ գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի նկատմամբ կիրառված սանկցիաները վերացնելու մասին:
Սանկցիաների հետևանքով ամբաստանյալները չեն մասնակցում դատավարությանը և չեն լիազորում հանրային պաշտպանին ներկայացնել իրենց շահերը դատարանում առանց իրենց ներկայության:
Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Aysor.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01