Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արեն Մնացականյանի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս այսօր՝ օգոստոսի 25-ին, կեսօրին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բերման էին ենթարկել Լոռու մարզի ոստիկանություն: Ա. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված, մարտական վիճակում: Հայտնաբերվել էր նաև գաղտնի փականով ծալովի դանակ: Ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. ՄՆացականյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Ավետիսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոպոք» մականվամբ, տեղափոխվել է Լոռու մարզի Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր: Հայտնաբերված ատրճանակն ու գաղտնի փականով դանակն էլ քննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Բազումի բաժին էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանին: Ոստիկանները ընթերականների ներկայությամբ խուզարկություն էին կատարել և նրա մոտ հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01