Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մանանդյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 16-ամյա Մ. Ս.-ի դին: Հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան և այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված և անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են պարանը կտրելով՝ փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել: Փաստի առթիվ քննիչ Ն. Մանանդյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56