Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը վրեժ չէ: Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է YouTube-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում, գրում է iz.ru-ն:
«Ես ցավում եմ, որ որոշները տեղի ունեցածը փորձում են ներկայացնել որպես մեր անձնակազմը կրճատելու պահանջի համար պատժելու փորձ: Դա այդպես չէ: Դա վրեժ չէ»,- ասել է դեսպանը:
Տեֆտը նշել է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվն այնքան է կրճատվել, որ այժմ ԱՄՆ-ն ստիպված է վերաբաշխել կադրային ռեսուրսները, այդ թվում նաև վիզաների տրամադրման համար անհրաժեշտ ռեսուրսները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:
Այդ քայլը բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ: Սահմանափակումները կգործեն՝ մինչև չմեծացվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02