Օգոստոսի 27-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է բարեգործական հերթական այցով Արցախ ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձավ հանրապետության զինված ուժերում իրականացվող գործընթացներին և այդ համատեքստում աշխարհասփյուռ հայության ոնեցած ակտիվ մասնակցությանը, ապա իր երախտիքի խոսքն ասաց բարերարին բանակի և ընդհանրապես արցախահայության հանդեպ պարբերաբար դրսևորվող ուշադիր և նպատակային վերաբերմունքի համար: Նույն օրը հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի և բարերարի մասնակցությամբ բանակի շտաբում տեղի ունեցավ հանդիպում 2016թ. ապրիլյան առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ: Էդգար Արամյանը նախ մեծարանքի խոսքեր ասաց հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հասցեին, իսկ այնուհետև դիմելով նրանց հարազատներին, հավաստիացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ եղել և լինելու են Արցախի կողքին: Հանդիպման ավարտին, որպես ասվածի գործնական հաստատում, բարերարի կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվեց ֆինանսական ու նյութական օժանդակություն, իսկ ինքը՝ բարերար Էդգար Արամյանը, բանակի և արցախահայության հանդեպ դրսևորած ուշադիր և սրտացավ վերաբերմունքի համար արժանացավ Արցախի պաշտպանության նախարարի շնորհակալագրին:
© shamshyan.com
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02