Այսօր՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատը 2-րդ մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 6-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 54-ամյա Մելիք Թումանյանը իր ВАЗ 21 015 մակնիշի 26 LS 533 համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հատվածում և իջել է ձուկ բռնելու, այնուհետև վերադարձել է և հայտնաբերել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մետ 5 մետր առաջ ընթանալով` հայտնվել գետում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56