Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է «Ավանդույթների և ծեսերի կարգավորման մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով պարտադրում է քաղաքացիներին կրել ազգային հագուստ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, օրենքն ուժի մեջ է մտել:
Փոփոխությունների մեջ նշվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձիք պարտավոր են հետևել ազգային մշակույթի ատրիբուտներին՝ իմանալ պետական լեզուն և կրել ազգային հագուստ: Այդ կետի խախտման համար նախատեսված է պատիժ:
Տեղի փորձագետները կարծում են, որ այս փոփոխություններով խստացվում է հիջաբ կրելու դեմ իշխանությունների կողմից սկսված արշավը: Բայց կանանց և ընտանիքի հարցերով հանձնաժողովը պնդում է, որ երկրում սկսվել է ոչ թե հիջաբի դեմ պայքար, այլ օտար, «անպարկեշտ»՝ կիսամերկ հագուստի, որը հակասում է տաջիկների ազգային մշակույթին և կրոնին»:
Ավելի վաղ Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել էր դպրոցականների հագուստների հետ կապված պահանջները, որոնց համաձայն, ուսումնական հաստատությունում արգելվում է կրել հիջաբ, նեղ, պատռված ջինս, կարճ կամ նեղ կիսաշրջազգեստ, մեկ ականջօղից ավելի կրում մեկ ականջին, վառ դիմահարդարում: Դպրոցականներին չի թույլատրվում պահել մորուք կամ երկար մազեր, երկար եղունգները, կրել մատանի: Ջինս կարելի է կրել միայն ձմռանը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02